Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարված Վազգեն Մանուկյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն: Այս մասին նա հայտարարել է այսօր՝«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր ժողովին: «Այստեղ քաղաքական երանգ կա, բայց սա վերկուսակցական մարմին է, որը փորձում է կուսակցություններին համախմբել մի հարցի շուրջ»,- ասել է Մանուկյանը: Ժողովի մասնակիցները՝ կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական- հասարակական գործիչներ, վերլուծաբաններ, քննարկել են Հայաստանի համար օրակարգային մի շարք հարցեր, կոշտ քննադատություններ հնչեցրել իշխանության հասցեին: