Հինգշաբթի, 07 Նոյեմբերի 2019 21:04

Պայքար նույնասեռականների և օրենքով գողերի դեմ. ԱԺ-ում աղմկահարույց նախագծեր են քննարկվել

ԱԺ-ում այսօր աղմկահարույց նախագծեր են քննարկվել: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում օրենքով գողերի և նույնասեռականների դեմ նախագծերն էին: Առաջինը հեղինակել է կառավարությունը, երկրորդը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Ընդդիմադիր խմբակցությունն ավանդական արժեքների ոտնահարման դեմ պայքարի շրջանակում ներկայացրել էր երկու նախագիծ, մեկը նույնասեռականների ամուսնություններն արգելող, մյուսը՝ նրանց կողմից որդեգրման մեխանիզմի վերաբերյալ: Ընդդիմադիրներն անորոշ են համարել քրեական աստիճանակարգումը, իսկ իշխանությունը՝ այս կամ այն սեռին պատկանելիությունը: Թեժ բանավեճի արդյունքում իշխանության նախագիծը դրական, իսկ ընդդիմությանը` բացասական եզրակացություն է ստացել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։