Ազգային ժողովում տեղի է ունեցել նաև Կառավարության հետ հարցուպատասխանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խնդրանքով՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ են գաղտնի կերպով բարձրացվել նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը: ԲՀԿ-ականներն անդրադարձել են «Բարձրագույն Կրթության և գիտության մասին օրենքում» կատարվող աղմկահարույց փոփոխություններին, համաձայն որոնց նախատեսվում է բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները չներառել պարտադիր ուսուցվող առարկաների ցանկում: Հարց-պատասխանի ընթացքում Արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի դիմումի ընթացքից՝ տեղեկացնելով, որ քրեակատարողական ծառայությունը արդեն իսկ դիմումին տվել է բացասական եզրակացություն,հերթը հիմա պրոբացիայի ծառայությանն է: