Երևանում մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը: 75 երկրից ավելի քան 450 հյուրեր մեր երկրում են, քննարկելու են, թե ինչպես նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը: «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ 2050 թվականի ռազմավարական նպատակների մեջ ամրագրված է, որ կրթությունը պետք է դարձնել ազգային ապրելակերպ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ մարդիկ պետք է ամեն նոր օր կրթության մակարդակով փոքր-ինչ ավելի բարձր լինեն, քան նախորդ օրը: