Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ընդհանուր վեհաժողովը: Հայաստան են ժամանել կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, քննարկում են, թե ինչպիսին է լինելու բարձրագույն կրթության որակի ապահովումն ապագայում: Նախարար Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի՝ աղմուկ հանած նախագծին, նշել է, որ կարիք չկա հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները պաշտպանել իրենից: