Եվրոպական ամենամեծ "Ryanair" ավիաընկերությունը մուտք է գործում հայկական ավիաշուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ամռանը կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրիից թռիչքներ կլինեն դեպի Մեմինգեն: Տոմսերի արժեքը սկսվելու է 30 եվրոյից: Հայկական շուկայում Ryanair-ի գործունեության վերաբերյալ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում մանրամասներ է ներկայացրել ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ՛Բրայանը: