«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է մարդասիրական առաքելությունը Սիրիայում: