Այս տարի Երևանը ծննդյան 2801 -ամյակը կնշի հոկտեմբերի 19-ին: Էրեբունի-Երևան տոնական միջոցառումները կանցկացվեն ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլև 12 վարչական շրջաններում: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ տոնական միջոցառումները, լինեն քաղաքի կենտրոնում թե Նուբարաշենում, անցկացվելու են բարձր մակարդակով: Պաշտոնական համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որի ընթացքում կհնչի Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը: Մայրաքաղաքի ծնունդը կարժենա 190 մլն դրամ, նախորդ հոբելյանական տարվա՝ 507 միլիոնի փոխարեն: