Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը, որին այսօր, որպես բանախոսներ, մասնակցել են ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը, Giffy կայքի հիմնադիր Ալեքս Չանգը և Picsart ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը: Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կիսվել է իր փորձով, ներկայացրել, թե ինչպես կարող են կանայք հաջողության հասնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով:Հեռուստաաստղը նշել է, որ իր ուրախությունն իսկապես մեծ է եղել, երբ լսել է, որ ՏՏ համաժողովն անցկացվելու է Հայաստանում: «Ես հուզված եմ նորից այստեղ գալով: Ինձ համար ամեն ինչ է այստեղ լինելը»,-ասել է Քիմը: