Երեքշաբթի, 01 Հոկտեմբերի 2019 18:41

Տոնական ճաշկերույթ՝ խորովածով. Նորքի տուն-ինտերնատում նշել են տարեցների միջազգային օրը

Հոկտեմբերի մեկը տարեցների միջազգային օրն է: Այսօր Նորքի տուն-ինտերնատ է այցելել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, շնորհավորել տարեցների տան բնակիչներին: Նա նաև մասնակցել է ինտերնատի՝ անկողնային հիվանդների համար նախատեսված, նորոգված հարկաբաժնի բացմանը, ներկա գտնվել տոնական ճաշկերույթին: «Սիրելի տատիկ-պապիկներ, բոլորդ երիտասարդ եք, որովհետև տարիքն ընդամենը թիվ է, կարևորը տրամադրությունն է և ապրելու, ստեղծագործելու ցանկությունը: Ես հույս ունեմ, որ այստեղ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են ձեր՝ լիարժեք կյանքի ու արժանապատիվ խնամքի համար: Մենք շարունակում ենք բարելավել մեր ծրագրերը»,-ասել է նախարարը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։