Երկուշաբթի, 18 Մարտի 2019 17:12

Սկանդալային գաղտնալսման գործով Ռոբերտ Քոչարյանը տուժող չճանաչվեց

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ 2-րդ նախագահի պաշտպանների բողոքը: Դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի կայացրած որոշումը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում ներկայացրել է բողոքը և նշել, որ գաղտնալսումից պարզ երևում է, որ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը ազդեցություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման որոշում կայացրած դատավորի վրա, և երկրորդ նախագահը կալանավորվել է հենց նրանց ցուցումով: Պաշտպանը նշել է, որ վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկեն վճռաբեկ դատարանում և գանգատ կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։