Հինգշաբթի, 12 Հուլիսի 2018 17:52

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կլինի հուլիսի 16-ին

Ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Երևանի ավագանին ընդունել է հուլիսի 16-ին քաղաքապետի արտահերթ ընտրության օրը նշանակելու՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկը: Իսկ քաղաքապետի ընտրությունը օգոստոսի 8-ին անցկացնելու՝ Ելք խմբակցության առաջարկը մերժվել է  34 դեմ, 15 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել։ Ըստ Երևանի մասին օրենքի՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրը օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները: Արթուր Հակոբյանն է մանրամասնում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։