Նորություններ

Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին տոնել է Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Տոնի կապակցությամբ հայաստանյաց բոլոր եկեղեցիներում տոնական Սուրբ պատարագ է մատուցվել:…
Հայ առաքելական եկեղեցին այսօր երեկոյան և վաղը՝ ապրիլի 20-ին, նշում է քրիստոնեական աշխարհի կարևորագույն տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Ո՞րն է տոնի իմաստը և ինչպե՞ս են նշում սուրբ Զատիկը հայկական ընտանիքներում:
Շարունակվում է Վարդան Պետրոսյանի դատը: Դերասանի փաստաբանը փաստաթուղթ է ներկայացրել՝ համաձայն որի ողբերգական ավտովթարի օրը, Եղվարդ-Երևան ճանապարհի ալեհավաքը որսացել է դերասանի վերջին զանգը: Այն ավարտվել է մինչև դեպքի վայր հասնելը: Միջնորդությունների փուլն ավարտված է: Դատական…
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստը հանգիստ մթնոլորտում չի անցել: Դատապաշտպանը լքել է նիստերի դահլիճը, երբ դատավորը որոշել է հրապարակել նախաքննության ընթացքում վկաներից մեկի տված ցուցմունքը, իսկ դատապաշտպանը ցանկացել է ներկայացնել դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Դատապաշտպանի հետ…
Ցեղասպանության թանգարան - ինստիտուտը կվերածվի միջազգային ուսումնասիրության կենտրոնի: Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը ներկայացրել է տարեկան հաշվետվություն:
Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Մշակույթի նախարարությունը կազմակերպել է այց Լոռու մարզում գտնվող Օձուն եկեղեցական համալիր, Քոբայրի վանական համալիր և "Լոռի բերդ" քաղաքատեղի: Այդ հուշարձանները բնավ էլ պատահական չեն…
Վայոց ձորի Ռինդ գյուղում արջը հարձակվել է բանջար հավաքելու գնացած կնոջ վրա: 48 ամյա Սիրանույշ Վարդանյանին հաջողվել է հաղթել արջին ու փրկվել սոված կենդանու ճիրաններից: Սիրանուշ Վարդանյանն այժմ Արտաշատի հիվանդանոցում է, վիրահատվել է և ապաքինվում…
Լյուքս Ստեփանյանի սպանության գործի դատավարության հերթական նիստի ժամանակ մայրը սպառնացել է ինքնասպան լինել, եթե որդուն սպանող Դավիթ Խաչատրյանին չդատեն օրենքի ամբողջ խստությամբ:
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ավագ հինգշաբթին, որը Հիսուսի վերջին ընթրիքի հիշատակության և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Ինչպես բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, առավոտյան ժամերգություն է կատարվել ապաշխարողների…
Հայ Առաքելական եկեղեցին Հարության տոնին ընդառաջ, այսօր նշում է Ավագ հինգշաբթին։ Եկեղեցիներում առավոտյան ժամերգություն է կատարվել ապաշխարողների համար, հետո պատարագ է տեղի ունեցել, որը խորհրդանշում է Տիրոջ հաղորդությունը։ Զատկին նախորդող Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի…
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ապրիլի 17 –ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և նույն կառույցի քաղաքական, տնտեսական և տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենսի հետ : Հանդիպմանը մասնակցել…
Սայաթ-Նովայի 12-րդ շենքի բնակիչների բողոքը մտել է դատական փուլ: Բնակիչները ներկայացրել են շինթույլտվությունը անվավեր ճանաչելու հայց, նախքան անվավեր ճանաչելը պահանջել են կասեցնել շինարարությունը: Դատավոր Արգիշտի Ղազարյանը միջնորդությունը մերժել է: Սայաթ-Նովայի 12-րդ շենքի բնակիչների փաստաբանը պահանջում…
"ԴԵՄ ԵՄ" նախաձեռնությունը վաղը բողոքի ակցիա է անցկացնելու նախագահի նստավայրի առջև: Շարժման անդամները պահանջելու են, որպեսզի երկրի ղեկավարն ապահովի Սահմանադրական դատարանի որոշման իրականացումը: Ինչու՞ է գործատուն պահում աշխատակցի աշխատավարձի 5 տոկոսը, երբ կուտակային կենսաթոշակի օրենքի…
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր գումարել է կառավարության իր անդրանիկ նիստը: Նա շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան օրը, ապա անցել օրակարգի հարցերին: Նիստի ժամանակ չի խոսվել կադրային ոչ մի փոփոխության մասին:
Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկրում հայտնվելը խիստ կարևոր է մեզ համար, քանի որ միայն այդ դեպքում նա կվերադառնա հայրենիք. ՙԸնդդեմ իրավական կամայականության՚ ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը զուգահեռ է անցկացրել այդ և Խոջայանների դեպքերի միջև:
ՄԱԿ-ում ու ԵԽԽՎ-ում կանգնելով ռուսական պատվիրակության կողքին՝ Հայաստանը իր համար ստեղծեց վիճակ, երբ ոչ ոք միջազգային կազմակերպություններում այլևս չի աջակցի մեզ, իսկ Ռուսաստանը զրկված է ձայնի իրավունքից: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։