Նորություններ

Հայկական գիտահետազոտական ընկերությունը ստեղծել է սահմանների շուրջօրյա տեսահսկման բազմաֆունկցիոնալ սարք, որը հնարավորություն է տալիս մինչև 5կմ հեռավորությունից հայտնաբերել, նկարահանել և թիրախավորել հակառակորդին: Ինչ գործառույթներ ունի տեսահսկման սարքը և սահմանների անվտանգության ինչ հնարավորություններ է տալիս:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը քառօրյա պատերազմում հայկական կողմի կորցրած տարածքները կորուստ չի համարում: Դրանք ժամանակավորապես թուրքի ձեռքում են,-ասել է հետախույզը: Ըստ նրա՝ այդ տարածքները պետք է հետ վերցնել անսպասելի հարձակումով ու առանց…
Հայաստանի խորհրդարանն այսօր 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայնով, ընդունել է ամիսներ շարունակ քննարկված Ընտրական Օրենսգրքի նախագիծը: Ընդդիմության և իշխանության միջև այս պահին օրենսգրքի առանցքային դրույթների վերաբերյալ կոնսենսուս չկա,…
Այս գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանին օպերատիվ վիճակը հանգիստ է եղել: Սահմանի հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: Հայաստանի զինված ուժերը վերահսկում են սահմանի վիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրը:…
Վերջին տարիներին ավարտական և միասնական քննությունների հետ կապված բողոքները զգալիորեն կրճատվել են,- տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Նախորդ տարվանից վերանայվել են բոլոր շտեմարանները: Խնդիր չկա նաև շտեմարանների հիման վրա կազմված թեստերի…
Մամուլում այսօր հրապարակվել է հարցազրույց, որում սնանկ ճանաչված «Քինգ դելյուքս»-ի տնօրեն Արթուր Հարությունյանը ընկերության սնանկացման համար մեղադրել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին: Թեմային արձագանքել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Արթուր Հարությունյանի…
Պարզվում է կառավարությունը այսուհետև ավելի օպտիմալ աշխատելու համար ոչ թե կրճատելու է մարդկային ռեսուրսները, այլ վերաիմաստավորելու է իր գործունեությունը: Ինչ ասել է վերաիմաստավորել գործունեությունը, այսօր խորհրդարանում բացատրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա 2015…
ԼՂՀ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և չի լուծվի ռազմական ճանապարհով, -այսօր Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ԵԱՀԿ նախագահ երկրի՝ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը: Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան նաև հայտնել է, որ հունիսի 2-ին գերմանական…
Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը կլինի նախագահ Էրդողանի հլու կամակատար, դա էր պատճառը, որ խորհրդարանում վարչապետի առաջին ելույթը Թուրքիան նախագահական հանրապետություն դարձնելուն էր ուղղված:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել է «Level Ap» ուսանողական միջազգային գիտաժողովը: Ուսանողների հետ հանդիպել է վարչապետ, տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որին ուղեկցել է Կոտայքի մարզպետ…
Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովներն այսօր սկսել են 2015թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը: 2015 թ.-ի պետական բյուջեն ամբողջապես կատարված է, - հայտարարել է Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Հաշվետու տարում՝ Հայաստանի…
Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում այսօր բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը: Մարշալի արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, օտարերկրյա…
Երևանի Միկա մարզահամալիրում կայացել է ընդհանուր մենամարտերի ARMFC 16 մրցաշարը, որին մասնակցել են Հայաաստանի, Իրանի, Վրաստանի և Ղրղստանի ուժեղագույն մարզիկները: Մրցաշարին հետևել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է վերահսկի, թե ներկրվող, թե տեղական գյուղմթերքը,- ասել է Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը: Նա անդրադարձել է մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն, Թուրքիայից Հայաստան ներկրվող լոլիկի մեջ…
Ապրիլի պատերազմի հետևանքով կորցրած 800 հեկտարն ու Կառավարության անողոք պայքարն ընդդեմ կոռուպցիայի եղել են այսօրվա խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեմաները: Պատերազմը չի ավարտվել, վաղը նույն այդ շփման գիծը կարող է տեղաշարժվել,- հայտարարել է իշխող՝ ՀՅԴ խմբակցության…
Եվրասիական միջկառավարական խորհրդի Երևանում կազմակերպված հերթական նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը: Բացի Մեդվեդեւից Երեւան են ժամանել նաեւ ԵԱՏՄ անդամ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը եւ…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։