Նորություններ

Հունաստանի Կոս կղզու հայ համայնքը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին երթ է կազմակերպում Եղեռնի զոհերի հիշատակին։ Թուրքիային մոտ գտնվող կղզու հայ բնակիչները բողոքի ակցիայի միջոցով թուրքական կառավարությունից պահանջում են ճանաչել ցեղասպանությունը եւ հատուցել։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում երեկ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՀԱԲ-ի, կազմավորման 25- ամյակին։ Մասնակիցները նշել են, որ 1989 թվականին կազմավորված կառույցը, Ռազմիկ Վասիլյանի հրամանատարությամբ, մեծ ներդրում ունեցավ երկրի պաշտպանության գործում։
Օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Արթուր Բաղդասարյանը նաև հաստատել է կոալիցիայից դուրս գալու իրենց որոշումը: Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին: Արթուր…
Գարնան վարարաջրերի բացակայության պատճառով այս տարին սակավաջուր է: Ոռոգման սեզոնը սկսվել է, իսկ ջրամբարներում և գետերում անհրաժեշտ քանակությամբ ջուր չի հավաքվել: Արարատյան դաշտավայրը ոռոգելու համար ջրային կոմիտեն ստիպված է ջուր վերցնել հիմնական ջրաղբյուրներից: Ջրային տնտեսության…
Տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնը թողարկել է նոր ուսումնական ձեռնարկ: Այսօր Տեղի է ունեցել “Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում” անունը կրող ձեռնարկի շնորհանդեսը:
Այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցած խորհրդարանի ոչ իշխանական քառյակի հերթական նիստին անսպասելիորեն մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության և խորհրդարանի անդամները քննարկել են կուտակային բարեփոխմանը վերաբերող հարցը: Քառյակը ներակայացրել է կուտակայինի վերաբերյալ իր…
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Առողջապահության և Քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին: Նախկին նախարարներին վարչապետը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ…
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը: ՀԱՕԿ-ի Շիրակի և Լոռվա մարզերի ներկայացուցչություններին գումարվեց նաև Սյունիքի մարզի ներկայացուցչությունը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մեջ աննախադեպ ոչինչ չի տեսնում: Թուրքիայի վարչապետը ապրիլի 23 - ին ցավակցություն էր հայտնել 20 - րդ դարասկզբին ՙիրենց կյանքը կորցրած՚ հայերի թոռներին՝ դա կապելով Առաջին…
Ապրիլի 18-20-ը Երևանում անցկացվել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, հրաձիգ Զինաիդա Սիմոնյանի 4-րդ հուշամրցաշարը, որի եզրափակիչ կրակահերթերին հետևել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մրցաշարի ավարտից հետո հայրենական սպորտի ղեկավարը խրախուսական պարգևներ է հանձնել հուշամրցաշարի հաղթողներին…
Սիսիանում ևս ջահերով երթ է կազմակերպվել՝ ի նշան բողոքի և ի հավաստումն պահանջատիրոջ: Երթի մասնակցներին են միացել ջահերով ու դրոշներով երիտասարդներ: Քայլերթով և վանկարկումներով ջահակիրները հասել են Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ կանգնեցված Մեծ եղեռնի հուշակոթող:…
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է Նուբարաշեն վարչական շրջան: Կուսակցության ղեկավարը նախ ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիաշատակը հավերժացնող խաչքարի մոտ, ապա այցելել Նուբարաշենում կառուցվող եկեղեցի, տեղում…
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքում այսօր մեծ թիվ են կազմել օտարերկրացիներն ու սփյուռքահայերը: Նրանցից ոմանք առաջին անգամ էին այնտեղ, ոմանք էլ փորձառուի տեսքով էին եկել՝ ընկերների հետ՝ տեղում պատմությանը ծանոթացնելու համար:
Այսօր` ապրիլի 24-ին հարյուրավոր քաղաքացիներ Հերհերի` Ջարդի ձորում, հարգանքի տուրք են մատուցել` խնկարկելով և ծաղիկներ դնելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակին: Հուշարձանի մոտ ծաղկեպսակներ են դրել և օրվա խորհրդի մասին են խոսել մարզային և քաղաքային իշխանությունների…
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել նաև Հայաստանի դիվանագիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ուկրաինայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի , Ամերիկայի Միացյալ նահանգների և այլ երկրների դեսպաններ ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի առջև՝ հարգանքի տուրք մատուցելով 1915թ-ի եղեռնի…
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում երեկ Տեր-Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ 1915 թվականի զոհերի: Արձագանքելով Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությանը՝ եկեղեցու բակում հավաքվել են հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ, իրենց խոնարհումը բերելով նահատակներին:…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։