Նորություններ

Լեգենդար ակումբի լեգենդար մարզչին արժանի շնորհավորանք: Համամիութենական ճանաչում ստացած Արարատ ֆուտբոլային ակումբի 40-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորել է թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանին և կոմիտեի շքանշանը հանձնելու համար պատվիրակություն գործուղել Մոսկվա:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014թ.-ին բանակի զարգացման նոր փուլ է ուզում սկսել,- այս հայտարարությունը հնչեցնելով՝ նախարարը խնդրել է հասարակության և առանձնապես երիտասարդների աջակցությունը բանակում փողոցային բարքերի դեմ պայքարելու համար: Իսկ երիտասարդներն այսօր պաշտպանության նախարարությունում էին…
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը ոտք դնելով պատմական Հայաստան, ականատեսն է դառնում այնպիսի իրողությունների, որի մանրամասները որոշում է պատմել վերադառնալուց անմիջապես հետո: Թուրքերը հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող հսկայական գիրքը վաճառում են՝ ամենը վերագրելով իրենց: Ի՞նչ ռազմավարություն…
1998 թվականից հետո Երևանի մասին ֆիլմ չի ստեղծվել: Գործը ստանձնել է ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Արսեն Ասլանյանը: Նկարահանումներն ավարտվել է, ֆիլմը մոնտաժման փուլում է: Մինչև տարեվերջ ռեժիսորի 100-ից ավելի ֆիլմերի ցանկը կհամալրի նաև ՙԻմ Երևանը՚:
Սննդի որակի մասին նվազագույն գիտելքիները լիուլի բավարար են, նվազագույնից ավելիի դեպքում կյանքը կվերածվի ուղղակի դժոխքի: Այս կարծիքին է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը: Այսօր աշխարհը նշում է սննդի որակի օրը:
Ուղեվարձի թանկացման հարցը շարունակում է հուզել հանրությանը: Գծատերերի, քաղաքացիների, վարորդների ու տնտեսագետի հին ու նոր կարծիքներնի ամփոփում:
Նոյեմբերի 6-ից մի քանի հասարակական կազմակերպությունների երիտասարդներ ստորագրահավաք են անցկացնում՝ նպատակ ունենալով քաղաքային իշխանությանը մեկ անգամ էլ հիշեցնել Կոմայգում տիրող վիճակի մասին: Նախաձեռնության հեղինակներն ուզում են մանկական այգին վերադարձնել մանուկներին:
Սննդի անվտանգության ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն այսօր պարզաբանել է Հայաստանից Վրաստան արտահանվող կարտոֆիլի խնդիրը: Հայաստանում արված լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ կարտոֆիլը մաքուր է:
Հերքելով Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի մեղադրանքը՝ Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանն այսօր հայտարարել է, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում հողային տարածքներ ձեռք է բերել օրենքով: Նա…
ՙԱնընդունելի անտարբերություն՚ վերնագրով գրքի հեղինակ, ազգությամբ հրեա Յաիր Աուրոն արխիվային հետազոտությունների հիման վրա է ներկայացրել իրականությունը: Խորապես ուսումնասիրել է, գրքում նկարագրել Հայոց Ցեղասպանությանն առնչվող պատմական իրողությունները՝ համադրելով դրանք Հոլոքոստի հետ:
Սրտահովա՞նք, թե՞ իրականություն: Կոմպոզիտորների միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարել է, որ երջանիկ է իրադարձությունների ընթացքից: Հիմա կարող է կենտրոնանալ ստեղծագործելու վրա: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ պատրաստվում է իրենց համագումարին: Անցյալի վերհուշն ու…
ՀՀԿ գործադիր մարմինը երեկ երեկոյան գումարել է հերթական նիստը, որին մասնակցել են ԳՄ բոլոր անդամները: Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկություններ է հաղորդել նիստի բովանդակության մասին:
Հաջորդ ամիս Երևանում բացվելու է հայաստանցի օլիմպիական առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանը: Ավելի քան 5 մետր բարձրություն ունեցող արձանի քանդակումը և տեղադրումը հովանավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հերթական անգամ անդրադարձել է երկրի տնտեսական կառավարման թերություններին: Տնտեսագետը համամիտ չէ իշխանական տեսակետի հետ, թե գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը նախատեսված չի եղել: Թանկացման մասին ոչ պաշտոնական որոշումը կայացվել…
Շանթ Հարությունյանը խախտել է օրենքը, սակայն մեղավոր չէ: ՙԱզգային անվտանգություն՚ կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն ու նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վերլուծել են նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպը: Իսագուլյանն ու Արշակյանը միակարծիք են, որ Շանթ…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։