Նորություններ

Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ էր: Օրակարգում կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու հարցն էր: ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ կազմակերպված նիստը այդպես էլ տեղի չի ունեցել՝ քվորում չլինելու պատճառով: ՀՀԿ ու ՕԵԿ-ը բոյկոտել են նիստը:
Երևանի Բագրատունյաց 7 և 8 շենքերի բնակիչները դեմ են փողոցի վրա վերգետնյա անցումի կառուցմանը, քանի որ, նրանց ասելով, անցումից շատ հեշտ կարելի է մտնել իրենց բնակարանների պատշգամբներ: Շենքերից անցումի աստիճանների հեռավորությունը կես մետրից էլ պակաս…
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այսօր տոնել է հիմնադրման 20-ամյակը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Երեկ Արգիշտի Կիվիրյանին կանչել են Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության: Նրան մեղադրանք են առաջադրել Կոմիտասի 5-ում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու համար: Նախաքննական մարմինը երեկ հայտարարել է, որ գործի վարույթն ավարտված է, ուր որ…
Ուսումնական տարին բուռն ընթացքի մեջ է, սակայն ուսման վարձի թանկացման բողոքը դեռ չի մարել: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՍԴՀԿ ՙՍարգիս Տխրունի՚ ուսանողական երիտասարդական միությունը ուսման վարձը թանկացրած 5 ԲՈՒՀ-ի 200 ուսանողի շրջանակում սոցիոլոգիական հարցում է անցկացրել և…
Այսօր որակի համաշխարհային օրն է։ Ինչո՞ւ Հայաստանում ապրանքը եւ ծառայությունները աչքի չեն ընկնում բարձր որակով. հարցը քննարկել են գործատուներն ու արտադրողները։
Դեռևս խորհրդային տարիներին մասնագետները հաշվարկել էին Ադրբեջանի նավթային պաշարները և լավ գիտեին, թե ինչ համաչափությամբ կարելի է արդյունահանել այն, որպեսզի շատ արագ չսպառվի: Չնայած դրան, անկախություն հռչակելուց հետո Ադրբեջանը հարստացավ ու մեծացրեց սեփական արսենալը նավթի…
Զանգվածային լրատվամիջոցների տարածված տեղեկություններն ու հրապարակած նկարները Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հոգևոր հայր Հակոբ աբեղա Գրիգորյանին շոկի մեջ է գցել: Հայր Հակոբը արդեն հանդիպել է փաստաբանների հետ և պատրաստվում է դատարան դիմել՝ իրեն վարկաբեկելու համար:…
2013թ-ի ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված է Արայիկ Պետրոսյանը: Նրա փաստաբաններն այսօր դժգոհություն ու մտահոգություն են հայտնել գործի անորոշության ու ձգձգման հետ կապված: Հանցագործությունը մինչև օրս բացահայտված չէ եւ…
Կառավարությունը ցանկանում է կրկին չեղյալ հայտարարել երկրից մեկնած զորակոչիկների հանդեպ քրեական հետապնդումը: Օրենքի համապատասխան փոփոխությունը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստի ժամանակ: "Երիտասարդները, որոնք մեկնել են արտերկիր, 27 տարեկանը լրանալուց հետո, հայրենիք չեն վերադառնում, քանի…
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը մեկ տարով կարող է հետաձգվել: Ազգային ժողովի որոշմամբ արտահերթ նիստ է գումարելու նոյեմբերի 15-ին: Որոշման հիմք է հանդիսացել բազմաթիվ կազմակերպությունների համատեղ բաց նամակը վարչապետին:
Լրացել է անվանի դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակը: ՙԱրվեստների պատկերասրահ՚ մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ և Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացվել է վաստակաշատ արվեստագետի մեծարման երեկո, որին ներկա են…
Ազգային ժողովում հարց ու պատասխանի օր էր: Կառավարության ներկայացուցիչներին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 14 պատգամավոր:
ԲՀԿ երիտասարդների միությունը կազմակերպել է «Ժամանակակից երիտասարդության խնդիրներն ու դրանց լուծման ուղիներըե խորագրով կլոր սեղան քննարկում: Երիտասարդներին մտահոգող հարցերի քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կուսակցությունների, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Էպիկենտրոն լրատվականը ահազանգ է ստացել Ամիրյան 24 հասցեի բնակիչներից: Երեք հարկանիի դիմաց 16 հարկանի շենք է կառուցվում: Բնակիչները դիմել են քաղաքապետին եւ նույնիսկ վարչապետին: Նրանք համաձայնել են, որ բնակիչների բողոքն արդարացի է, բայց ոչ մի…
Նոյեմբերի 14-ի Կառավարության նիստի օրակարգում է Կրթության և գիտության նախարարության ներկայացրած նախագիծ, համաձայն որի, Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը լուծարվելու է՝ միանալով Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին: Երկու բուհերը համացանցից լուրն իմանալուց հետո,…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։