Նորություններ

Այս փուլում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անընդունելի է, սակայն եթե դա անխուսափելի է, ապա չպետք է տեղի ունենա բնակչության և տնտեսվարողների հաշվին, կարծում է ԱԺ ԲՀԿ խմբակցության տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ի՞նչը հանգեցրեց հոսանքի թանկացման անհրաժեշտությանը…
Ադրբեջանի վերջին սադրիչ գործողությունների մեջ, որին օրերս զոհ գնաց պայմանագրիային երկու զինծառայող, ըստ էության, խառն է նաև Թուրքիայի մատը: Գրականագետ Վարդան Դևրիկյանը պատահական չի համարում, որ լարվածությունն այս անգամ Նախիջևանի սահմանին է եղել: Նա դա…
"Դեմ եմ" նախաձեռնության ներկայացուցիչները խոստացածի համաձայն, հրապարակել են այն հիմնարկների անունները, որոնց տնօրենները աշխատակիցներին թույլ չեն տալիս կուտակային վճարներից հրաժարվելու դիում գրել։ Հրապարակած անունների մեծ մասը կրթօջախներ են։
Գյումրու տարբեր հատվածներում նորոգում են փողոցները, լցնում են փոսերը: Դրանք կատարվում են և՛ գլխավոր, և՛ երկրորդական փողոցներում: Կարկատվում ու ասֆալտապատվում են հին ու նոր փոսերը: Պատասխանատուները շտապողականություն չեն դրսևորելու` շեշտը դրվելու է որակի վրա:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործակցությունն ունի արդեն մեկամյա պատմություն: Համատեղ աշխատանքն արդեն իր պտուղները տվել է:
Առաջիկա քառօրյային ընդառաջ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովները այսօր գումարել են նիստեր, որոնց մասնակցել են նաև Կառավարության ներկայացուցիչները՝ նախարարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով: Պատկերավոր ասած՝ փոխնախարարների շքերթ է եղել հետևյալ օրակարգով՝ սահմանային միջադեպեր, արտաքին գործեր, Մաքսային Միություն…
Մարզահամերգային համալիրի խմորը դեռ շատ ջուր կպահանջի: Մինչև ԴԱՀԿ - ն անցկացնում է երկրորդ աճուրդը, համալիրի ներկայացուցիչները շարունակում են պնդել՝ այդ կերպ անցկացվող աճուրդը ուղղորդում են որոշակի ուժեր:
Հունիսի երեքին մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները: Դիմորդներն իրենց գիտելիքներեն են ստուգել աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից: Երկու օրից պաշտոնական պատասխանները կհրապարակվեն: Իսկ այս պահին հանրապետության մոտ 8000 դիմորդ ընդունելության միասնական քննություն է հանձնում…
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը Վրաստանը կստորագրի հունիսի 27-ին, -Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Իսկ ի՞նչ է իրականում ուզում հասարակ քաղաքացին՝ Եվրամիություն թե այդուհանդերձ ՄՄ:
Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը ամենևին չի խոչընդոտում ԼՂՀ հարցի կարգավորմանն ու ինքնիշխանության կորստի վտանգ չի սպառնում: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ու Վարդան Բոստանջյանը անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հնարավոր հետևանքներին:
Երևանը շուտով կունենա գեղասահքի ժամանակակից մարզադպրոց: Գաղափարը կյանքի կոչելու հարցում մեծ ներդրում ունի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան, որին էլ այսօր առաջարկվել է գեղասահքի մարզադպրոցի ղեկավարումը: Գործարար Սերգեյ Համբարձումյանի…
"Գրանդ Հոլդինգի" կազմի մեջ մտնող "Գրանդ Տոբակո" և "Գրանդ Քենդի" ընկերությունները շարունակում են հաջողությամբ իրականացնել բոլոր ծրագրերը: Միքայել և Կարեն Վարդանյանները մտադիր են հավատարիմ մնալ իրենց հոր՝ "Գրանդ Հոլդինգի" հիմնադիր, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանի աշխատանքային ավանդույթներին:…
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է 5 դրամով թանկացնել էլեկտրաէներգիայի գինը, որի դեպքում սպառողը ստիպված է լինելու մեկ կիլովատ ժամ հոսանքի համար վճարել մոտ 43 դրամ: Օրեր առաջ՝ Ազգային ժողովում կայացած քննարկման ժամանակ, Էներգետիկայի և…
ԵԱՀԿ Երևանի գրասենյակի, ԵՄ պատվիրակության և գերմանական GIZ -ի աջակցությամբ Սահմանադրության բարեփոխման հանձնաժողովը կազմակերպել է քննարկում, որին մասնակցել են նաև կուսակցությունների ներկայացուցիչները: Քննարկումը շարունակվելու է նաև վաղը:
Սիսիանում երեկ քանդվել է Հերոս Բաբայանի ննջասենյակի առաստաղը: Բարեբախտաբար հաշմանդամ կինը կողքի սենյակում է եղել: Տարեց ամուսինները միայնակ են ապրում, ժառանգներ չունեն: Թոշակով ապրող մարդիկ սեփական ուժերով առաստաղը նորոգելու հնարավորություն չունեն: Առաստաղից բացի փտում է…
Հանրապետության ջրամբարները թերբեռնված են: Ջրի պաշարի բացակայությունը մտահոգության առիթ է ստեղծում: Հենց դրանով պայմանավորված էլ՝ Աժ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն արտագնա նիստ է գումարել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամները…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։