Items filtered by date: Ուրբաթ, 27 Օգոստոսի 2021
Ուրբաթ, 27 Օգոստոսի 2021 21:55

Էպիկենտրոն 27.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Համավարակի աճի տեմպն անհանգստացնող է: Առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 1-ից սոց-ոլորտի աշխատակիցների համար թեստավորումը պարտադիր կդարձնի: Նախարարն այսօր հայտարարել է, որ վարակի դեպքեր են գրանցվում նույնիսկ պատվաստում ստացած քաղաքացիների շրջանում: Հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով: Առաջին դասարանցիները դպրոց կգնան օգոստոսի 31-ին:

Գյումրիում կինը ներկայացել է ազատամարտիկի այրի ու բնակարան ստացել: Ավելի ուշ հայտնվել են հերոսի իրական հարազատներն ու հայտարարել, որ զոհվածի անունը շահարկվել է՝ բնակարան ձեռք բերելու համար: Թե՝ ինչպես է ստացվել, որ բարեգործական հիմնադրամը տուն է նվիրել՝ առանց փաստաթղթերի ուսումնասիրության ու ինչպես է մեկնաբանել կատարվածը՝ զոհվածի այրի ներկայացած կինը՝ փորձել է պարզել Գյումրիում մեր թղթակիցը:

Պատերազմի հերոսների հայրենի բնակավայրերում ամեն օր նրանց հիշատակը հավերժացնող նոր կոթողներ են ավելանում: Հուսիկը հերոսներից մեկն է, որ առանց լսելու ընկերների հորդորը առաջ է նետվել փրկելու մյուսների կյանքը: Հայրենի գյուղում այսօր բացվել է հերոսի հուշաքարը:

 

 

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի խնդիրը չի հանգուցալուծվում: Ճանապարհի մի հատվածը երկու օր է ՝ ադրբեջանցի զինվորները փակ են պահում: Բանակցությունները հայկական, ռուսական ու ադրբեջանական կողմերի միջև՝ շարունակվում են: Մինչ խնդիրը կկարգավորվի՝՝ ճանապարհի փակ հատվածում հայտնված համայնքները փորձում են ուղիներ գտնել արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու համար: Կառավարության նիստում Վարչապետն անդրադարձել է թեմային, նշել, որ Ադրբեջանն այս ակցիայով փորձում է հարվածել ու վարկաբեկել իր առաջ քաշած խաղաղության օրակարգը:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։