Items filtered by date: Ուրբաթ, 09 Հուլիսի 2021
Ուրբաթ, 09 Հուլիսի 2021 22:01

Էպիկենտրոն 09.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 09 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 09.07.2021

Published in Անցուդարձ

Ընդունելության քննությունների երկրորդ փուլին մասնակցած դիմորդների մեծ մասը չի կարողացել հատել նվազագույն անցողիկ միավորը՝ Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից: Պատկերն այլ է օտար լեզուների դեպքում: Մասնագետները ստեղծված իրավիճակին նպաստող մի շարք պատճառներ են մատնանշում՝ ընդգծելով,որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են տարիներ:

Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով բարձր դատարան են դիմել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նիստի սկզբում դատարանը որոշել է չքննարկել գործի քննությունից ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին հեռացնելու մասին քաղաքական ուժերից երկուսի ներկայացրած միջնորդությունը: Հրայր Թովմասյանն էլ միջնորդել է նիստին որպես վկա հրավիրել նաև Հանրապետության նախագահին:

ԵՄ-ն ֆինանսական տարբեր գործիքների միջոցով 2.6 միլիարդ եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին: Աշխատանքային այցով Հայաստանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի գլխավորած պատվիրակությունը:Նախօրեին նա հանդիպել է Մհեր Գրիգորյանի, այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Եվրահանձնակատարը նշել է, որ պատրաստ են աննախադեպ կերպով նպաստել Հայաստանի տնտեսական և սոցիալական վերականգնմանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը չի բացառում, որ երկիրը կարող է որոշակի սահմանափակումների փուլ մտնել: Աշնանը կառավարությունը ձեռք է բերելու ևս երկու պատվաստանյութ: Վերջին շրջանում պատվաստվողների թվի ավելացում է արձանագրվել: Երևանից հետո ակտիվ է հատկապես Լոռին: Մեր երկրում անվճար պատվաստվելու հնարավորություն ունեն նաև օտարերկացիները:


Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչներն այսօր հավաքվել են կառավարության մոտ բանակարանի պահանջով: Քաղաքացիները դժգոհում են, որ պատերազմից 8 ամիս անց շարունակում են բնակվել հարազատների տանը,լքված շենքերում,անմարդկային պայմաններում: Կառավարությունից քաշաթաղցիներին խոստացել են,որ խնդրի վերաբերյալ վերջնական որոշում կլինի հուլիսի 15-ին:


Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։