Items filtered by date: Շաբաթ, 08 Մայիսի 2021
Շաբաթ, 08 Մայիսի 2021 22:13

Էպիկենտրոն 10.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 08 Մայիսի 2021 22:00

Էպիկենտրոն 08.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 08 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 08.05.2021

Published in Անցուդարձ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները շարունակվում են: Գործընթացը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձել: Արդեն մի քանի օր է՝ անվճար պատվաստում կարելի է ստանալ նաև հանրային վայրերում:

Մայրաքաղաքում ծառահատման հերթական դեպքն է գրանցվել: Աջափնյակի Մարգարյան փողոցում ընդամենը 40 քառակուսի մետր տարածքում 4 հաստաբուն ու երիտասարդ ծառ է հատվել: Գործողություններն իրականացվել են երեկ՝ երեկոյան 22:30-ի սահմաններում: Ծառահատման դեպքի հետքերով գնացել է Նազելի Ստեփանյանը:

Երևանի Լեոյի փողոցի մի շարք բնակչներ բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ իշխանության: Պատասխանատու տեսչական մարմինը, ԿԳՄՍ նախարարության եզրակացության հիման վրա, թույլատրել է բնակելի տներից 6 մետր հեռավորությամբ կառուցել 7 հարկանի բազմաբնակարան շենք: Շինարարական աշխատանքները լրջագույն սպառնալիք են ստեղծել բնակիչների անվտանգության համար,իսկ շինությունը վերջնական տեսքով փակելու է նրանց արևի լույսը: Դատարանը որոշել է կասեցնել շինարարական աշխատանքները, սակայն դրանք նոր թափով շարունակվում են:

Առողջապահության նախարարությունը կառավարություն է ուղարկել մի նախագիծ, ըստ որի՝ վիրուսից մահացածները կենթարկվեն ախտաբանական դիահերձման: Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն «Էպիկենտրոն»-ին ասել է, որ նախկինում դիահերձում չէր արվում, քանի որ առողջապահական համակարգը դրան պատրաստ չէր: Հիմա արդեն կա հնարավորություն դիահերձման միջոցով ուսումնասիրել վարակի ազդեցությունն օրգանիզմի վրա:

Երկրապահ կամավորական միության անդամներն այսօր՝ Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրը, ացելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Անդրադառնալով Շուշին կրկին ազատագրելու հավանականությանը՝ Սասուն Միքայելյանը լրագրողներին ասել է.«Մի ժամանակ էլ որևէ մեկը չէր պատկերացնում,որ իրատեսական է ազատագրել այդքան տարածքները: Ամեն ինչ էլ ժամանակի խնդիր է»:

Թավշյա հեղափոխությունից հետո ԵՊՀ-ի շուրջ ստեղծված խառնաշփոթը լուծում չի ստանում: ԱԺ-ի ընդունած օրենքով՝ Մայր ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմը նախատեսվում է կրճատել՝ անդամների մեծամասնությանն առաջադրելու հնարավորություն տալով ԿԳՄՍ նախարարությանը: Նախագահը, սակայն, օրենքի փաթեթը չի ստորագրել և դիմել է ՍԴ: Ստեղծված անորոշ վիճակի պատասխանատուն ըստ համալսարանականների՝ կառավարությունն է:

Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզի Մաքրավան համայնքի Մաքրավանք եկեղեցի՝ ծանոթանալու քրիստոնեական այդ ինքնատիպ կոթողի նորոգման աշխատանքներին: Ավելի քան մեկ դար խոնարհված վիճակում գտնվող եկեղեցին Գագիկ Ծառուկյանի ջանքերով վերականգնվում է, նոր շունչ ստանում: Նորոգման աշխատանքներն ուղեկցվել են պեղումներով,որոնց արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ հնամենի խաչքարեր: «Նոր եկեղեցիներ կառուցելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև հների բարեկարգումն ու պատմամշակութային արժեքների վերականգնումը»,-նշել է Գագիկ Ծառուկյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։