Items filtered by date: Երեքշաբթի, 16 Մարտի 2021
Երեքշաբթի, 16 Մարտի 2021 22:15

Էպիկենտրոն 16.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ մայրաքաղաքի 2020 թ.-ի բյուջեի և զարգացման ծրագրի կատարողականների հաշվետվությունները սուր քննադատության են արժանացել: Ըստ զեկուցողի՝ դրանք թերակատարվել են համավարակի ու պատերազմի պատճառով: Ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների անդամների գնահատմամբ՝ թերացումը քաղաքային կառավարման տապալման հետևանք է, որը պետք է հանգեցներ քաղաքապետի հրաժարականին: Բուռն մթնոլորտում անցած նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել «Իմ քայլ»-ի և ԲՀԿ-ի ավագանու անդամների միջև, հնչել են փոխադարձ վիրավորանքներ:

Երեքշաբթի, 16 Մարտի 2021 19:00

Ձայնային հարված 16.03.2021

Published in Music Սթար

Համավարակի պատճառով լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվի, սակայն վերահսկում կսահմանվի գործող խստացումները կիրառելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարը: Կորոնավարակի դեմ Հայաստանում արդեն մոտ 300 մարդ պատվաստվել է, այժմ սպասում են պատվաստանյութերի նոր խմբաքանակին: Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացին և ԴՆԹ հետազոտությունների պատասխանների խնդրին:

Այսօր լրանում է Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Պատմական փաստաթուղթ, որով Քեմալական Թուրքիան և Բոլշևիկյան Ռուսաստանը առանց Հայաստանի գծեցին մեր երկրի սահմանները: Թուրքիային անցան Կարսը, Սուրմալուն, Արարատ լեռը, Նախիջևանն էլ հանձնվեց Ադրբեջանին: «Տեղի ունեցածը հայերի հանդեպ անարդար էր»,- «Էպիկենտրոն»-ին ասել է ռուս պատմաբան Ալեքսանդր Պալկինը: Հայ մասնագետները մեկ դար հնության պատմական այս իրադարձությունը պատկերավոր համարում են «պայմանագրային թուղթ ու գիր»:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են: Քաղաքացիներն այսօր անհնազանդության գործողություններ են իրականացրել մայրաքաղաքի մի քանի փողոցներում: Աղբամաններով փակվել է Սայաթ-Նովա փողոցը, Կոմիտասի պողոտայում նստարաններ են տեղադրվել, դաշնակցական երիտասարդներն էլ ցույց են իրականացրել Կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց:

Երևանում կայացել են ԵԱՀԿ գործող նախագահի բանակցությունները Հայաստանի ԱԳ նախարարի հետ: Արա Այվազյանն Անն Լինդեին ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը թեև պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը՝ Արցախի կարգավիճակ՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա: Քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը: Շվեդիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հրադադարի հայտարարության լրիվ իրականացումը հիմք կստեղծի կոնֆլիկտի կարգավորման համար:

«Բոինգ»-ի անհետացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել օդանավի զավթման հատկանիշներով, խորհրդարանում լրագրողներին ասել է ԱԱԾ-ի տնօրենի տեղակալը: Տիգրան Հարությունյանը, որն ԱԺ էր եկել մասնակցելու պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին, վստահեցրել է՝ հայկական կողմը Սյունիքում չլուծվող խնդիրներ չունի: Քննարկվել է նաև կեղծ լուրերի և օգտատերերի թեման: Պարզվում է՝ ԱԱԾ-ն, բացի «Գագիկ Սողոմոնյան»-ից, զբաղվում է նաև այլ ֆեյքերի գործերով:

Կառավարության անդամներն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետևից շարունակում են կոշտ արձագանքները Հայաստանի առաջին նախագահի հասցեին: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը վարչապետի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Տեր-Պետրոսյանին հորդորել է խոսել նախ և առաջ իր հրաժարականի պատճառների մասին: Արդարադատության նախարարն էլ առաջին նախագահի հայտարարությունը համարում է անբովանդակ:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր ևս հետաձգվել է.պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է բուժումը հոսպիտալում ու ի վիճակի չէ ներկայանալ դատարան: Մեղադրող դատախազը հայտարարել է, որ մտադիր է միջնորդություն ներկայացնել գործերն առանձին վարույթով քննելու մասին:Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 23-ին: Նույն օրը ՍԴ-ն քննելու է Քոչարյանի և առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։