Items filtered by date: Երեքշաբթի, 26 Հունվարի 2021
Երեքշաբթի, 26 Հունվարի 2021 22:15

Էպիկենտրոն 26.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունները շարունակվում են: Շարժման ներկայացուցիչները Վազգեն Մանուկյանի հետ այս անգամ Արարատի մարզում էին: Բնակիչների հետ հանդիպմանը Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն նշել է, որ Նիկոլ Փաշինյանը անպայման հեռանալու է: «Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ»,-ընդգծել է Մանուկյանը, իսկ ավելի ուշ մեկնաբանել, թե ինչ նկատի ունի ապստամբություն ասելով:

Այսօր Քարին Տակի ինքնապաշտպանության օրն է:Խորհրդանշական մի ամսաթիվ, որը 29 տարի առաջ սկիզբ դրեց Շուշիի ազատագրմանն ու Արցախի հաղթանակին:Վերջին 3 տասնամյակների ընթացքում առաջին անգամ Քարին Տակի ինքնապաշտպանության օրը նշվել է ոչ թե Շուշիի հարևանությամբ գտնվող գյուղում,այլ «Եռաբլուր»-ում: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում գյուղն անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, քարինտակցիների համոզմամբ, ժամանակավորապես:

Ընտրական օրենսգիրք,արտահերթ ընտրությունների ժամկետներ,ԱԺ ինքնալուծարման հնարավորություն: «Իմ քայլը» բուռն քննարկումների մեջ է: Իշխող խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել: Մեկ ժամից ավելի տևած քննարկումից հետո Համազասպ Դանիելյանը հայտարարել է,որ իրենք նախատեսում են փետրվարին հանրային քննարկում կազմակերպել,այնուհետև շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում «Եվրո 2022»-ի ընտրական փուլի Ռուսաստանի ու Ֆրանսիայի հավաքականների հետ հանդիպումներից առաջ: Հունվարի 29-ին մեր ընտրանին մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Ռուսաստանի հավաքականի հետ, իսկ փետրվարի 3-ին Երևանում կընդունի Ֆրանսիայի ազգային թիմին: Թե ինչ մարզավիճակում է Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մոտենում այս կարևոր հանդիպումներին, փորձել է պարզել մեր սպորտային մեկանաբան Արամ Մանուկյանը:

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արդարադատության նախարարությունում: Քննարկվել են նախարարության ընթացիկ աշխատանքն ու առաջիկա անելիքները: «Վերջին շրջանում ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչն անթույլատրելի է»,-հայտարարել է վարչապետը: Ներկայացվել են ինչպես դատաիրավական, այնպես էլ մի շարք այլ ծառայությունների արդյունավետ մատուցման ուղղությամբ սպասվող գործընթացները:

 

«Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում»,- այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ո՞ւր էիր դու Եվրոպա, երբ 2020-ի աշնանը հայերը կոտորվում էին»,-հարց է ուղղել Մելքումյանը՝ քննադատելով Եվրոպայի խիստ մտահոգ կեցվածքը ռուս ըննդիմադիր գործչի համար, այն դեպքում, երբ նույն Եվրոպան մատը մատին չտվեց արյունահեղությունը կանգնեցնելու համար: Մելքումյանը եվրոպական բարձր ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանը, որպես ագրեսոր, պետք է իր ամեն քայլի համար պատասխան տա:

«Մի պահ ձեզ պատկերացրեք այն հայ մոր փոխարեն, ով այս ամիսներին դժոխքի միջով է անցնում՝ փնտրելով ու սպասելով իր որդուն». այսպես է դիմել եվրոպացի գործընկերներին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստում:Պատգամավորը բոլորի ուշադրությունը հրավիրել է պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի գործած պատերազմական ամենադաժան հանցագործությունների վրա: Հայաստանի պատվիրակության անդամը կոչ է արել Եվրոպայի խորհրդին գործուն քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու ուղղությամբ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Քննարկվել են հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանը, պատերազմից հետո Հայաստանում ստեղված իրավիճակին վերաբերող հարցեր: ԲՀԿ նախագահը կարևոր է համարել տնտեսության վերակենդանացմանն ուղղված քայլերը՝ հատկապես այնպիսի բարեկամ երկրների հետ գործակցությամբ, ինչպիսին Բելառուսն է: Դեսպանը Գագիկ Ծառուկյանին է փոխանցել Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական նամակը՝ անցած տոների առթիվ, և Բելառուսի նախագահի ջերմ ողջույնները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։