Items filtered by date: Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 22.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020 20:15

Անցուդարձ 22.09.2020

Published in Անցուդարձ

Հիվանդանոցից դուրս է գրվել սեպտեմբերի 18-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի՝ 30-ամյա Սեդա Ասատրյանի նորածին աղջիկը։ Մահացած կնոջ հարազատները բողոքի հերթական ձայնն են բարձրացրել՝ կատարվածի մեջ մեղադրելով կենտրոնի՝ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Սիրունյանին: Բուժհաստատությունից էլ հայտարարել են, որ իրենց կողմից բացթողում չի եղել:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ընթացքում դատարանը շարունակել է պաշտպանական կողմի միջնորդության քննությունը: Պաշտպանները, հիշեցնենք, պահանջել էին «Մարտի 1»-ի գործով ամբողջական նյութերը: 600 հատորանոց գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատորը։ Դատարանը մերժել է միջնորդությունը մինչև սույն գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։ Նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ:

Բաղրամյան 26-ում այսօր տեղի է ունեցել «Պողոսյան մրցանակ»-ի՝ նախկինում նախագահի մրցանակի հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում նշանակալից ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել է բարերար Ժան Պողոսյանը: Նա նշել է, որ մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել և խրախուսել հայ տաղանդներին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները և մի խումբ ուսանողներ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջել են Դիանա Գալոյանին նշանակել ռեկտորի պաշտոնում: «Ինչու՞ օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս նշանակված չէ»,- հարց են բարձրացրել դասախոսները: Նրանք նշել են, որ արդեն երկու տարի է՝ բուհը ղեկավարում է պաշտոնակատարը, այն դեպքում, երբ ունեն խորհրդի կողմից մրցույթով ընտրված ռեկտոր: Դասախոսների բողոքին զուգահեռ, կառավարության մոտ ակցիա են անցկացրել նաև Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները:

ԱԺ-ն արտահերթ նիստ էր գումարել: Օրակարգում միայն սոցիալական աջակցության մասին օրենքի նախագիծն էր: Պատասխանատու գերատեսչությունն առաջարկել է ծառայությունները միավորել մեկ պատուհանի ներքո: Գաղափարն ընդդիմադիրները ողջունել են, սակայն մտահոգություն են հայտնել այն քաղաքացիների համար, որոնք օրենքի ընդունումից հետո դառնալու են գործազուրկ: ԲՀԿ-ականներն անդրադարձել են նաև մարդկանց սոցիալական վիճակին, նախագծի վերաբերյալ նաև տեխնիկական խնդիրներ են արձանագրել: «Իմ Քայլը»-ից Արմեն Փամբուխչյանն էլ հայտնել է, թե ինչ պաշտոն է ստանձնելու առաջիկայում:

Համացանցում լուրեր էին տարածվել, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի վաճառականներին հրահանգել է մասնակցել կառավարության դիմաց անցկացվող բողոքի ցույցերին: Առևտրի կենտրոնի աշխատակիցները հերքել են տարածված տեղեկությունները՝ հայտարարելով, որ իրենց ուղղված որևէ նման հրահանգ չի եղել, իսկ ակցիային մասնակցած անձինք այնտեղ գնացել են ոչ թե հրահանգով, այլ մաքսատուրքերի բարձրացման հետևանքով առաջացած խնդիրները բարձրացնելու նպատակով:

Հոկտեմբերի 8-ի հանրահավաք, Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարություն, Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններ. խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում քննարկված թեմաները տարբեր են եղել: «Ես վաղուց արդեն դադարել եմ հավատալ բաժակաճառերի մակարդակով արվող մեկնաբանություններին»,- ասել է Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ներկայացրած ռազմավարությանը: Պատգամավորը իշխանությանը խորհուրդ է տվել հինգ տասնամյակ ընդգրկումով ծրագրեր ներկայացնելուց առաջ իրականացնել հեղափոխության ժամանակ տրված խոստումները :

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։