Items filtered by date: Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 17 քաղաքական ուժերը Մատենադարանի մոտ բազմամարդ հավաք են անցկացրել: Իր ելույթում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցավով նշել է, որ Շուշիում արդեն նամազ է հնչել: Նա նաև հայտնել է, որ իր տեղեկություններով՝ իշխանությունը ծրագրում է իրենց զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Այնուհետև հավաքի մասնակիցները խաղաղ երթով շարժվել են դեպի ԱԱԾ, ապա Ազատության հրապարակ: Տեղում կենտրոնացված են եղել ոստիկանական մեծաթիվ ուժեր:

Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 12.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցները Ազատության հրապարակում պահանջել են, որ նա մեկ ժամ շուտ հրաժարական տա ու հեռանա: «Պարտված ղեկավարը իրավունք չունի շարունակել պաշտոնավարումը: Նա հայ ժողովրդի մեջքի հետևում հայրենիք ծախելու որոշում է կայացրել և կոտրել բոլորիս մեջքը»,-ասել են հավաքի մասնակիցները:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ավարտին ոստիկանության աշխատակիցները սկսել են բռնի ուժով բերման ենթարկել Ազատության հրապարակից հեռացող քաղաքացիներին: Ոստիկանները, վահանները ձեռքին, շղթա են կազմել, իսկ բերման ենթարկվողներին շղթայից ներս տարել: Սադրանք է տեղի ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի նկատմամբ: Զինվորական համազգեստով անհայտ տղամարդը փորձել է հարձավել նրա վրա: Բերման են ենթարկվել ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ Էդուարդ Բաբայանը:

Հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը: Նա նշել է, որ այս պահին պարտավոր է որպես ԱԱԾ բարձրաստիճան սպա, որպես ՀՀ քաղաքացի` անտարբեր չգտնվել եւ չլռել: Դիմելով վարչապետին՝ նա հիշեցրել է նախկինում իր ասածը, որ թույլ եւ ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել:ԱԱԾ նախկին տնօրենը կարևոր է համարել երկրում օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը, նաև դիմել է իր գործընկերներին և իրավապահ մյուս մարմինների աշխատակիցներին:

Պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված Հադրութի բնակիչներն այսօր փողոց էին դուրս եկել: Նրանք իրենց կոշտ անհամաձայնությունն են հայտնում Փաշինյանի ստորագրած հայտարարությանը, որով մի շարք տարածքների հետ Հադրութը ևս հանձնվում է Ադրբեջանին: Ակցիայի մասնակիցները եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող 3 երկրների դեսպանատների մոտ, նամակ հանձնել կառույցների ներկայացուցիչներին: Ֆրանսիայի դեսպանատան մոտ հադրութցիներին ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոթը: Նա ասել է, որ Փաշինյանի ստորագրագրությունն իրենց համար անակնկալ է եղել:

Իմ «Քայլը» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից: Միևնույն ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել որևէ նիստի: «Իմ քայլը» նաև ընդդիմությանը առաջարկել է հայտարարել, որ կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը, ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից և պատերազմի շարունակմանը: Իշխանական որոշ պատգամավորներ հայտարարել են, որ տեղյակ չեն եղել խմբակցության տարածված հայտարարության մասին, մեծ մասն էլ մեր հեռախոսազանգերին համառորեն չի պատասխանել:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի հրավիրած ասուլիսից առաջ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Արծվիկ Մինասյանին, Արսեն Բաբայանին և Արա Հակոբյանին: «Արցախում իր սև գործը կատարած իշխանությունը որոշել է նաև Հայաստանում որդեգրել քաղաքական բռնաճնշումների քաղաքականություն՝ փորձելով լռեցնել մեզ,բայց դա նրանց չի հաջողվի»,-ասել են քաղաքական գործիչները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հայտնել է, որ իր տեղեկություններով ՔՊ-ի գրասենյակից գիշերը զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իշխանական օլիգարխների անվտանգության աշխատակիցներին և ՔՊ-ի համակիրներին, որպեսզի վերջինները սադրիչ գործողություններ իրականացնեն:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։