Ֆրանսիայում թուրքերը մուրճերով և դանակներով հարձակվել են հայ ցուցարարների վրա, որոնք փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը և պահանջում էին ճանաչել Արցախի անկախությունն ու պատժել տեռորիստներ Էրդողանին և Ալիևին: Կա առնվազն մեկ հայ վիրավոր: Մեր հայրենակիցների պատասխան գործողությունների շնորհիվ սադրիչները հետ են շպրտվել՝ կրելով զգալի վնասներ: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայերը տրամադրել են խաղաղ ցուցարարների վրա թուրքերի հարձակման վերաբերյալ բոլոր փաստերը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv