Items filtered by date: Հինգշաբթի, 23 Հունվարի 2020
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020 22:25

Էպիկենտրոն 23.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020 20:31

Անցուդարձ 23.01.2020

Published in Անցուդարձ

Լարված իրավիճակ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում: Զինված անձը կրակոցներ է արձակել: Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատարի գլխավորությամբ, բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը Արման Սարգսյանի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ «Էրեբունի պլազա»-ում են գտնվում բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ չգիտի՝ որքանով է միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ:

Կառավարության նիստը մեկնարկել է մի քանի հրատապ հարցերի քննարկմամբ՝ սպանդանոցներ, ծննդատներ, ,Արմաթե լաբորատորիաներ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը սպանդանոցների հարցի լուծման համար վերջնաժամկետ է սահմանում, լուծման տարբերակներ առաջարկում: Մինչև հուլիսի 1-ը մսի ընդունման ամենախիստ պայմաններով գործելու են միայն Երևանի սուպերմարկետները և հանրային սննդի օբյեկտները: «Մյուս տեղերում մենք թողնում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա դե ֆակտո այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է այս նոր համակարգին, և որևէ ցույց, բողոքի դրսևորում չի լինելու»,- ասել է վարչապետը:

Նիդեռլանդների Թագավորությունը շատ հետաքրքրված է Հայաստանի հեղափոխական քաղաքականությամբ ու զարգացումներով: Առևտրաարդյունաբերությունը զարգանում է, մեր երկրով հետաքրքրված նիդեռլանդցի զբոսաշրջիկների թիվն աճել է, շուտով մեր երկրում կբացվի նաև դեսպանություն: Այդ առիթով Հայաստան է ժամանել Նիդեռլանդների արտգործնախարարը: Ստեֆ Բլոկը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը շահավետ է երկու կողմի համար էլ: Այդ կապերը խորացնելու և զարգացնելու համար ծրագրված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջին այցը Նիդեռլանդների թագավորություն:

Արդեն 3-րդ օրն է, խորհրդարանն աշխատանքը շարունակում է լարված մթնոլորտում: «Լուսավոր Հայաստանը» ԱԺ նախագահին մեղադրել է նիստերի բնականոն գործունեությունը չապահովելու և կողմնակալության համար: Մեղադրանքի պատճառը եղել է քաղաքապետարանին արված նվիրատվությունները քննող հանձնաժողովի կազմի տապալումը: Արարատ Միրզոյանն ասել է, որ իր լիազորությունների շրջանակում արել է, ինչ կարող էր: Պատգամավորներն անդրադարձել են նաև վերջին օրերին խորհրդարանում տիրող մթնոլորտին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել որոշ գործընկերների հնչեցրած վիրավորանքները և մտածում է սկսել իրավական գործընթաց:

Հինգշաբթի, 23 Հունվարի 2020 16:38

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթեց ՀՔԾ-ին

Վերաքննիչ դատարանում ավարտվել է օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը ՀՔԾ-ի կողմից վերծանելու գործով դատական քննությունը: Դատարանը հրապարակել է վճիռը, ըստ որի՝ «Ժողովուրդ»-ը հաղթանակ է տարել ՀՔԾ-ի նկատմամբ: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր Մարտի 1-ի գործով Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների ցուցմունքները: Դրանից հետո Մանուկյանը հրավիրվել էր ՀՔԾ, որտեղ նրանից փորձել էին ճշտել, թե ով է տրամադրել ցուցմունքները: Օրաթերթի խմբագիրը տեղեկատվության աղբյուրը չէր բացահայտել, ինչից հետո կրկին հրավիրվել էր ՀՔԾ և տեղեկացել, որ իր ելքային և մուտքային հեռախոսազանգերրը վերծանվել են: Դրանից անմիջապես հետո Քնար Մանուկյանը դիմել էր Վերաքննիչ դատարան:

Հինգշաբթի, 23 Հունվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 23.01.2020

Published in Մուլտիկնիկ

Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմաններից բարձր է, բայց նախորդ տարիների համեմատությամբ էական տարբերություն չկա: Բնապահպանների խոսքով՝ ստեղծված վիճակի պատճառը կանաչ տարածքների վերացումն է: «Մայրաքաղաքի կանաչ տարածքները վերականգնելու համար նախ պետք է ոռոգման համակարգը բարելավել»,-ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը: Ավագանու իշխող խմբակցության քարտուղարն էլ վստահեցրել է՝ քաղաքապետարանը խնդիրը վերացնելու ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։