Items filtered by date: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020

«Ծախսելով 271 միլիոն դրամ՝ կառավարությունը պետական բյուջե է վերադարձրել 325 միլիոն դրամ»,- ՖԲ ուղիղ եթերում հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով Ամանորի պետական ծախսերին: Փաշինյանի խոսքով՝ 2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ գրանցվել է 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն, որից միայն 4 միլիարդը՝ մարզերում: Վարչապետը խոսել է նաև ԱԱԾ նախկին տնօրենի մահվան մասին՝ խոստանալով այդ հարցին մանրամասնորեն անդրադառնալ այսօր՝ խորհրդարանում կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի «Ավիասերվիս» ընկերության և լատվիական «Air Baltic» ավիաընկերության գործակցության շնորհիվ մոտ երեք ամսից կվերսկսվեն Ռիգա-Երևան-Ռիգա ուղիղ չվերթները: Թռիչքները կլինեն շաբաթական երկու անգամ: «Air Baltic» ընկերության ներկայացուցիչը հայկական տուրիստական կազմակերպություններին ներկայացրել է իրենց առաջարկները: Երկու երկրների ներկայացուցիչները նշել են, որ նախաձեռնությունը կարևոր քայլ է զբոսաշրջության զարգացման, նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու տեսանկյունից:

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր տապալել է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների վերաբերյալ հարցերը քննող խորհրդարանական հանձնաժողովի կազմը հաստատելու նախագիծը: Քաղաքական մեծամասնությունը, որը երեկ հայտարարել էր նախագծին դեմ քվեարկելու մասին, այսօր որոշել է ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը: «Իմ քայլի» այս որոշումից հետո ԱԺ-ում ստեղծվել է իրավական կազուս, քանի որ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծվել է, սակայն նրա կազմը չի հաստատվել: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոշտ քննադատության են ենթարկել իշխող ուժի գործողությունները: Էդմոն Մարուքյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև թեժ լեզվակռիվ է սկսվել:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։