Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիան տարատեսակ մարզագույք է հատկացրել Սպիտակի և Վանաձորի 5 մարզադպրոցների: Ֆեդերացիայի նախագահ Հովհանես Հովսեփյանի գլխավորությամբ՝ ֆեդերացիան մանրակրկիտ ուսումնասիրել է, թե ինչի կարիք ունեն տվյալ մարզադպրոցները ու յուրաքանչյուրին հատկացրել անհրաժեշտ մարզագույք: