Items filtered by date: Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 22:01

Էպիկենտրոն 17.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն

ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:Որոշման համար հիմք է հանդիսացել Արման Բաբաջանյանի՝ գլխավոր դատախազին ներկայացրած հաղորդումը, որով անկախ պատգամավորը պնդում է, թե Թովմասյանը յուրացրել է ՍԴ նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Այսօր ՀՔԾ քննիչները գործողություններ են իրականացրել ոչ միայն ՍԴ-ում, այլև Հայաստանի Հանրապետական կուսակցությունում, որի կարկառուն ներկայացուցիչներից է եղել Հրայր Թովմասյանը՝ նախքան բարձր դատարնում աշխատանքի անցնելը: Քննչական գոծողություններ են տեղի ունեցել նաև Թովմասյանի հայրական տանը:

Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 20:05

Անցուդարձ 17.10.2019

Published in Անցուդարձ

Խորհրդարանում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այս անգամ նախապես հայտնի էր դարձել հյուրի ինքնությունը: Նա վարչապետի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է: Վերջինն ապրիլյան պատերազմի ընթացքում եղել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա և, Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ, նիստի ընթացում արժեքավոր տեղեկություններ է հայտնել:

Արտակարգ իրավիճակ Սյունիքում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խողովակաշարը վնասվել է ու թափոնը լցվել Ողջի գետը: Քաջարանից աղտոտված ջուրը հոսել է մինչև Կապան ու միացել Արծվանիկի պոչամբարին: Արտառոց դեպքի մասին ընկերության տնօրինությունը լռել է, փրկարարներն են տեսել գետի վիճակն ու տեղեկացրել վերադաս մարմնին: Կառավարության նիստին այս հարցը զեկուցվել է վարչապետին: Որոշ նախարարներ տեղեկացրել են, որ ստուգումներ են ընթանում վնասները ճշտելու, ռիսկերը գնահատելու ու մեղավորներին պարզելու համար: Գլխավոր դատախազն էլ ասել է, որ ստուգումները ցույց կտան քրեական գործ հարուցելու անհրաժեշտությունը: Կապանում ևս մեկ ողբերգական միջադեպ է եղել: Սողանքի հետևանքով երկհարկանի տուն է փլուզվել: Տանտերն ու կինը մահացել են:

Ուսումնասիրելով ճանապարհատրասպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ու Նաիրա Զոհրաբյանը առաջարկում են փոփոխել «Վարչական իրավախախատումների մասին» օրենսգիրքը: Պատգամավորները կարծում են , որ պետք է ավելացնել հանդիպակաց գոտի դուրս գալու համար սահմանված տուգանքի չափը: Ըստ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի՝ պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի ամենավտանգավոր և ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանը:

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ընդհանուր վեհաժողովը: Հայաստան են ժամանել կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, քննարկում են, թե ինչպիսին է լինելու բարձրագույն կրթության որակի ապահովումն ապագայում: Նախարար Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի՝ աղմուկ հանած նախագծին, նշել է, որ կարիք չկա հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները պաշտպանել իրենից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանն այցելել է սահմանամերձ Ճամբարակ, որտեղ աշխատանքային քննարկում է ունեցել տարածքային կառույցի անդամների հետ: Ռոզա Ծառուկյանը թիմակիցների հետ հանդիպմանը կարևոր է համարել, որ յուրաքանչյուրն օգտագործի իր ներուժը համայնքի զարգացման համար: Տեղի է ունեցել նաև այցելություն Ճամբարակի հաշմանդամություն ունեցող անձանց ռեսուրս կենտրոն: Տարեցների միջազգային օրվա առթիվ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից կենտրոնի բոլոր շահառուներին փոխանցվել են նվերներով լի կապոցներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանն այցելել է սահմանամերձ Ճամբարակ, որտեղ աշխատանքային քննարկում է ունեցել տարածքային կառույցի անդամների հետ: Ռոզա Ծառուկյանը թիմակիցների հետ հանդիպմանը կարևոր է համարել, որ յուրաքանչյուրն օգտագործի իր ներուժը համայնքի զարգացման համար: Տեղի է ունեցել նաև այցելություն Ճամբարակի հաշմանդամություն ունեցող անձանց ռեսուրս կենտրոն: Տարեցների միջազգային օրվա առթիվ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից կենտրոնի բոլոր շահառուներին փոխանցվել են նվերներով լի կապոցներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։