Items filtered by date: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2019

Շուշիում ավարտվել է Վերին մզկիթի վերականգնումը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը, ընդլայնվել և բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Զորավարժությունների արդյունքում մեր ԶՈՒ ուժի նկատմամբ վստահությունն ավելացել է»,- երեկ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները: Ներկա են եղել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպայակազմը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում հերթական անգամ սոցիալական խոշորամասշտաբ նախաձեռնությամբ է հանդես եկել: Ուշադրության առանցքում Արմավիր և Մեծամոր քաղաքների ու հարակից հինգ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներն են: Մարզի ավելի քան 300 բնակիչ ստացել են սննդով լի տոպրակներ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ առաջնահերթություն է տրվել առավել խոցելի խմբերին:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։