ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նիստում ունեցած ելույթում կոշտ գնահատականներ է հնչեցրել այն ռուս գործընկերների հասցեին, որոնք նախօրեին Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական միջոցառմանը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խաթարմանը: «Արդարացի տարակուսանք է առաջացնում այդ միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը»,- ռուս սենատորների առաջ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: Արարատ Միրզոյանը հիշատակել է նաև Սումգայիթի ոճրագործության տարելիցը, անդրադարձել Սիրիա ուղարկված հայկական մարդասիրական առաքելությանը: «Հայ-ռուսական դարավոր հարաբերությունների մեջ սեպ խրելն անհնար է»,- հայտարարել է Խորհրդարանի խոսնակը:
