Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ներկայացուցչական կազմի հետ: Ներկա են եղել նաև գործարարներ և ներդրողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Իր ելույթում խոսելով տնտեսական հեղափոխության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն իրականացնելու են ՀՀ քաղաքացիները։ «Այն ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել և հասնել մի էֆեկտի, որը համարում ենք քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը ևս մեր հասանելիության տիրույթում է»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը մի խումբ գործարարների հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր, որց հետո շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել է նաև քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման ընթացքին: