Այսօր Երևան է ժամանել հանրահայտ «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար Սամի Նասերին: Նա Հայաստան է եկել հետևելու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո վաղն անցկացվելիք MMA-ի և K1-ի միջազգային «Միքս Ֆայթ» մրցաշարին: Աշխարհահռչակ ֆիլմի լեգենդար վարորդին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են երկրպագուներն ու բազմաթիվ լրատվամիջոցներ: Նասերին խոստովանել է, որ հայերի մասին շատ բան չգիտի, բայց բազմաթիվ հայ ընկերներ ունի: «Ուրախ եմ Շառլ Ազնավուրի Հայաստանում լինելու համար»,- ասել է դերասանը: