Կառավարության կառուցվածքում փոփոխություններով նախատեսվում է ունենալ 12 նախարարություն: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների գերատեսչությունը կանվանափոխվի, կդառնա Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Տրանսպորտի բաժինը կանցնի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գերատեսչությանը: Այս եւ ոլորտի այլ հարցեր են քննարկել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներն ու Տրանսպորտի նախարարը` փակ խորհրդակցության ընթացքում: