Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա: ԱԱԾ տնօրենը հերքում է 2-րդ նախագահի կողմնակիցների մեղադրանքները և նշում, որ դատական գործերը սկսվում են փաստերի հիման վրա: Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կարող են ուսումնասիրվել նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապվող իրադարձությունները: Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Ֆրանկլին Գոնսալես կեղծանունով հայտնաբերված Նարեկ Սարգսյանը, Վանեցյանին չի զանգահարել եւ ոչինչ չի ասել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի գործին, ապա այն դեռ չի ավարտվել, պետությանը տված 11 միլիոն դոլարից ավելի գումարը նրա չկատարած պարտավորություններն են: Կրթության նախարարն ու Պետական վերահսկողական ծառայության պետն էլ խոսել են ԵՊՀ-ի վերջին օրերի աղմկոտ իրադարձությունների մասին:
