Սասնա ծռեր զինված խմբի գործով դատաքննությունը տուժողների հարցաքննության փուլում է: Այսօր տեղի ունեցած դատական նիստին հարցաքննվել է երեք տուժող՝ շտապօգնության վարորդը և երկու ոստիկան: Շտապօգնության վարորդը և գործով տուժող ոստիկանը չեն առարկել, որպեսզի համաներում կիրառվի խմբի անդամների վրա: Մյուս տուժող նախկին ոստիկանն առարկել է, որ զինված խմբի անդամների վրա համաներում տարածվի, քանի որ ձեռքերը կապած վիճակում տեսել է, թե ինչպես է աչքի առաջ արնաքամ լինում ոստիկան ընկերը՝ Գագիկ Մկրտչյանը, ով վիրավորվելուց մի քանի օր հետո հիվանդանոցում մահացել է: