Ռուսաստանում գտնվող Բաշկորտոստան երկրամասում հայկական եկեղեցի է կառուցվում: Տեղի հայ համայնքի տարիների երազանքն իրականություն է դառնում բարերար Բյուզանդ Ավետիսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Ուֆա քաղաքում կայացել է եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են տեղի քաղաքային իշխանության, հոգևոր համայնքի և հայ համայնքի ներկայացուցիչները: Եկեղեցու հիմնաքարերն օրհնվել են Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ: