Ոստիկանությունը հայտնում է ԵՊՀ-ում կատարված ապօրինություններ ու առանձնապես խոշոր չափի չարաշահումներ բացահայտելու մասին: Մասնավորապես պարզվել է, որ Մայր Բուհում հափշտակվել և յուրացվել է մոտ 27 մլն դրամ, 10 հազար դոլար կաշառքի դիմաց կնքվել է 400 մլն դրամի պայմանագիր: Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով: