Լեզվաքաղաքականությունը Հայաստանի կառավարության ծրագրում: Լեզվի կոմիտեի առաջարկով կառավարության գործունեության 2019-2023 թվականների ծրագրում ներառվել են լեզվական պետական քաղաքականությանն առնչվող կարևոր դրույթներ: Ըստ կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի, օրակարգում է հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար պայմանների ստեղծումը: Իսկ հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի լեզվական ցածրորակ արտադրանքից: Կոմիտեում հետևում են նաև նորընտիր պատգամավորների և վարչապետի խոսքին: