Տեղական ինքնակառավարման մարմինների երեկ կայացած ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը մեկնել է հետընտրական Ուրցաձոր, որտեղ 4 ամիս դադարից հետո կրկին ընտրվել է աղմկոտ հանգամանքներում հրաժարական տված, 19 տարվա համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը: Տեղի բնակիչների մի մասը գոհ է ընտրության արդյունքից, մի քանիսն էլ այն համարում են անարդար եւ դեմ են Ռաֆիկ Անդրեասյանին: Նորընտիր համայնքապետը, սակայն, նոր ծրագրեր ունի եւ պատրաստվում է իրագործել դրանք: