Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին Արարատյան հայրապետական թեմը հյուրընկալել եւ պարգեւատրել է մարտական ծառայությունում աչքի ընկած ժամկետային զինծառայողներին: Տղաները նաեւ մասնակցել են զինվորների օրհնության կարգին: «Էպիկենտրոնի» տեսախցիկի առաջ նրանք խոստովանել են` ծառայությունն անցնում է խաղաղ, իրենք ամուր կանգնած են սահմանին, մայրերը շնորհակալություն են հայտնել, որ իրենց տղաները հասուն երիտասարդ են դարձել, սիրած աղջիկներն էլ սեր են խոստովանել եւ ասել` սպասում են իրենց զինվորներին: