Հետհեղափոխական Հայաստանում Պետական վերահսկողական ծառայությունը պետբյուջե է վերադարձրել 827 մլն դրամ, որից 350 մլն-ը՝ Հայաստանի ագրարային համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։ Կառավարության նիստից հետո ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ասել է, որ հիմա մի շարք ուսումնասիրություններ են արվում որոշ համայնքներում ու բուհերում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ, անդրադառնալով կառավարության օպտիմալացմանն, ասել է, որ դա արվում է արդյունավետության բարձրացման համար: Նա նաև հայտնել է, որ պետական համակարգում սպասվում է աշխատավարձերի բարձրացում: