Այսօր վաղ առավոտից Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն: Վարորդները տեղեկացրել են, որ քաղաքապետարանն արդեն տնօրենի նոր թեկնածու ունի՝ ժամանակավոր պաշտոնակատար, մինչև նոր մրցույթի անցկացումը, որին իրենք դեմ են: Ավտոբուսի պարկ են ժամանել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Վերջինս էլ հայտնել է խնդրի միջանկյալ լուծման մասին: Որոշ ժամանակ միաժամանակ կպաշտոնավարեն և՛ հրաժարականի դիմում ներկայացրած տնօրենը, և՛ տնօրենի պաշտոնակատարը: