Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով համաներում կիրառվի, բացի Արայիկ Խանդոյանից: Զինված խմբի գործով տուժող Վարդան Եղիազարյանը դատարանում ցուցմունք է տվել և պատասխանել է հարցերին: Դատարանի որոշմամբ` Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է: Դատարանը նաև բավարարել է Արայիկ Խանդոյանի կնոջ ներկայացուցչի՝ նիստը դռնբաց անցկացնելու միջնորդությունը: