Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հերթական անգամ գտել է իր տերերին: Արդեն չորրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությանը հաղթել է Ամստերդամն ու Մոսկվան ներկայացնող գիտնականների խումբը: Հաղթողներին մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: