Այսօր առաջին նիստն են անցկացրել նաև Եվրոպական ինտեգրման և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները: Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից է խոսել Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նա նշել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար որևէ քաղաքական խոչընդոտ չկա: Իսկ թե երբ տեղի կունենա վերջնական վավերացումը, Եղոյանն ընդգծել է, որ 28 երկրից 10-ն արդեն վավերացրել է, գործը որոշ երկրների դեպքում մտել է խորհրդարան: