Ուրբաթ, 08 Փետրվարի 2019 18:39

Տնտեսական հեղափոխության մեկնարկն ազդարարված է.Կառավարության ծրագիրը հաստատվեց

Գործադիրն ավարտել է կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումները: 17-ի փոխարեն Հայաստանում կլինի 12 նախարարություն: Նախագիծն առաջիկայում խորհրդարան կգնա: Իսկ մինչև այդ գործադիրն արտահերթ նիստում միաձայն ընդունել է կառավարության ծրագիրը: Այն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ազդարարում է տնտեսական հեղափոխության մեկնարկը: «Գործադիրը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հասարակությունը զգա այդ հեղափոխության արդյունքը»,-հայտարարել է վարչապետը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն էլ ծրագիրն անվանել է հավակնոտ և հեղափոխական: Հակոբ Արշակյանը, որպես գերակա ճյուղ, առանձնացրել է տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ռազմաարդյունաբերությունը, խոսել նաև Լարսի այլընտրանքի մասին: Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2025 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։