ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներն ամփոփել են վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները: Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցը եղել է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Զեկուցող Ալեքսանդր Պոչեյը, որը նաև ԵխԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր, շատ բարձր է գնահատել ընտրությունների որակը: ԵԽԽՎ-ում ասվել է, որ Հայաստանի օրինակը կարող է և պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար: Պատվիրակության ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ Ադրբեջանի պատվիրակության հռետորաբանությունում որոշակի փոփոխություններ է նկատել: