«Կենտրոն» հեռուստաընկերությունը հերթական մեծ անակնկալն է մատուցում իր հեռուստադիտողին: Ընդառաջ գնալով բազմահազար ֆուտբոլասերների խնդրանքներին՝ «Կենտրոնը» ձեռք է բերել ֆուտբոլի Իսպանիայի Թագավորական Գավաթի՝ COPA DEL REY-ի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների ցուցադրման բացառիկ իրավունքը: Այսօր՝ ժամը 23:55-ին, կիսաեզրափակիչ առաջին խաղում մենք կցուցադրեք ֆուտբոլային աշխարհի ամենասպասված դիմակայություններից մեկը՝ Էլ կլասիկոն: Կամպ Նոու մարզադաշտում կատալոնական Բարսելոնան ընդունելու է Մադրիդի Ռեալին: Կկարողանա՞ն արդյոք Սանտյագո Սոլարիի սաները ռեվանշի հասնել Էռնեստո Վալվերդեի թիմի նկատմամբ. հարցի պատասխանը փորձել է իմի բերել «Էպիկենտրոնի» սպորտային մեկնաբանը: